1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

 Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Բերանդ ջուր մի՛ առ ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

2.  Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու տեսավ, որ կողքի ուղևորը վախեցավ նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

3.  Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

4. Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը:

5. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը․

  • Ոսկեշող աշուն, 
  • Աշնան հեքիաթը,
  • Սիրում եմ աշունը,
  • Զարմանալի աշուն, 
  • Տրամադրություն փոխացող աշուն, 
  • Աշնան գույները, 
  • Առաջարկեք ձեր վերնագիրը։  

Առաջադրանքները կազմեց՝ Տաթև Աբրահամյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *