Հայաստանը լեռնային և քարքարոտ երկիր է, որն իր բարձր դիրքի շնորհիվ հարուստ է ջրի պաշարներով։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանը հաճախ անվանում են <<գետերի և լճերի երկիր>>։ Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:
Մեր երկրի գետերը հանդիսանում են Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»:
Երկրի գետերը սնվում են ստորգետնյա, հալոցքային և անձրևային ջրերից։ Թեև դրանք հիմնականում փոքր գետեր են, սակայն շատ մեծ է դրանց նշանակությունը երկրի տնտեսության համար։
Հայաստանի գետերի խնդիրները
Հայաստանի գետերի հիմնական խնդիրներն են`
• Ջրային ռեսուրսի նվազում
• Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով
• Գետերի աղտոտվածություն
• Գետային ձկնաշխարհի կորուստ
Հայաստանի գետերը #1
Արաքս։ Մայր Արաքսը Հայաստանով անցնող ամենախոշոր և ամենաերկար գետն է, որի մասին հիշատակություն կա նաև Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղից է, օրինակ, իշխան ձուկը, որն անկրկնելի համ ունի՝ հռչակված ողջ աշխարհով։ Ներկայիս Հայաստանի տարածքով Արաքսը ձգվում է 158 կիլոմետր, բայց նրա ընդհանուր երկարությունն է 1072 կիլոմետր։
Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.
Գետը Երկարությունը Հայաստանում (կմ)՝
Ախուրյան 186
Արաքս 158
Որոտան 119
Հրազդան գետ 141
Արփա 126
Աղստև 99
Դեբեդ 152
Քասաղ 89
Ողջի 88
Փամբակ 86
Ձորագետ 71
Գետիկ 58
Վեդի 58
Ազատ 56
Արգիճի 51
Առաջադրանք՝
Ի՞նչ գետ է հոսում քո բնակավայրում

Մեր բնակավայրով անցնում է Հրազդան գետը։
• Ի՞նչ խնդիրներ ունի

Աղտոտվածության խնդիր, ջրի որակի բարելավման և քանակի խնդիր։
• Որտեղի՞ց է սկիզբ առնում

Սկիզբ է առնում Սևանա լճից։
• Երկարությունը

Ունի 140կմ  երկարություն
• Վտակները

Հրազդանի վտակներն են՛ Ալափարս, Ախտա, Ակունք, Արագետ, Ծաղկաձոր, Մարմարիկ, Դալար, Գետառ։ 
• Որտե՞ղ է թափվում

Թափվում է Արաքս գետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *