Դասարանական աշխատանք

  1. Հաշվեցին խողովակի երկարությունը 1սմ ճշգրտությամբ և ստացան բնական թիվ:

Որքա՞ն է խողովակի երկարության մոտավոր արժեքը պակասորդով, եթե նրա ճշգրիտ երկարությունը 24 2/5 սմ է:24

  1. Նշիր, թե ինչպե՞ս է կատարվել հետևյալ թվի մոտավոր հաշվարկը՝ պակասորդով, թե՞ հավելուրդով. 98 3/10 ≈ 98

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • հավելուրդով
  • պակասորդով
  1. Իրական հեռավորությունը երկու գյուղերի միջև 55292 մ է: Աշակերտները քարտեզի միջոցով չափեցին այն և ստացան այդ հեռավորության մոտավոր արժեքը՝ 55000 մ:

Որքա՞ն է այդ չափման սխալանքը:292

  1. Գտիր 8519 թվի մոտավոր արժեքը հարյուրավորի ճշգրտությամբ:

8500 8600

  1. Համարվում է, որ ճեպընթաց գնացքը ըստ չվացուցակի է հասնում ժամանման վայրը, եթե ժամանման սխալը չի գերազանցում 3 րոպեն։ Ըստ չվացուցակի՝ գնացքը պիտի տեղ հասներ ժ. 17:58-ին։ Իրականում գնացքը տեղ է հասել 18-ն անց 2 րոպեին։ Ուշացե՞լ է արդյոք գնացքը։

Այո

  1. Հատվածի երկարության մոտավոր արժեքը 1 սմ ճշգրտությամբ պակասորդով հաշվելիս չափման սխալը 5 մմ է։ Որքա՞ն կլինի չափման սխալը երկարությունը հավելուրդով հաշվելիս։5 մմ
  1. Ժամանակի մոտավոր արժեքը պակասորդով հաշվելիս չափման սխալը 43 վ է, հավելուրդով հաշվելիս՝ 17 վ։ Ի՞նչ ճշգրտությամբ է չափվել ժամանակը։

1 րոպե

  1. Որոշիր 3487 թվի մոտավոր արժեքը՝ հազարավորի ճշգրտությամբ:

4000 3000

  1. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ հավելուրդով հաշվելիս չափման սխալանքը 867 գ է:

Որքա՞ն կլինի պակասորդով հաշվելու սխալանքը:

133

  1. Հատվածի երկարությունը պակասորդով և հավելուրդով մոտավոր չափելիս ստացան հետևյալ արժեքները՝ 300 մմ  և 400 մմ :

Որքա՞ն է հատվածի երկարության ճշգրիտ արժեքը, եթե հայտնի է, որ երկու դեպքում էլ չափման սխալանքներն իրար հավասար են:

50