Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը հողն է, որտեղ աճում է բույսերի մեծ մասը:
Հիշեցում. անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրե՛ք հողի մի կտոր և լցրե՛ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, ո՞րն է դրա պատճառը:
Հողի մեջ թթվածին կա։
2. Լավ խառնե՛ք ջրում եղած հողը և թողե՛ք` մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք որ ջուրը պղտորվել է և հողը նստել է հատակին:
3. Վերցրե՛ք մի փոքր հող, լցրե՛ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե՛ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք: Գոլորշի։
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ այրվում են հողի մեջ եղած բույսերն ու միջատների մնացորդները:
5. Վերլուծե՛ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ինչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ: Հողը կազմված է՝ հումուս, ջուր, օդ, բույսերի և կենդանիների մնացորդներ: