Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու: Որովհետև բույսերի դեպքւմ կարելի է նորից սերմը ցանել և աճեցնել։ Կենդանիները կարող են բուծվել կամ նրանց զույգավորումից նորերը ծնվեն։
Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել: Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Վերականգնվող պաշարներ -ձուկ, հացահատիկ, ձու, կաթ, ձեթ, բուրդ, բանջարեղեն, միս, մրգեր, բամբակ, կաուչուկ, փայտ։

Չվերականգնվող պաշար – պղինձ, նավթ, աղ, մարմար, քարածուխ, կավիճ, երկաթ, տուֆ, արծաթ։