Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա¬քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզային կենտրոնը
1. Արագածոտն- Աշտարակ
2. Արարատ -Արտաշատ
3. Արմավիր-Արմավիր
4. Գեղարքունիք- Գավառ
5. Լոռի- Վանաձոր
6. Կոտայք- Հրազդան
7. Շիրակ -Գյումրի
8. Սյունիք- Կապան
9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր
10. Տավուշ- Իջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեությամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
2. Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Բաժանվել է մարզերի, որ հեշտ լինի կառավարումը։ Գյուղերից դժվար է ամեն հարցով կամ խնդրով քաղաք գալը։ Դրա համար էլ ստեղծվել են մարզերը իրենց կառավարիչներով։

Ամբողջ մարզի հարցերով զբաղվում է մարզպետը, գյուղի խնդիրներով՝ գյուղապետը։ Քաղաքների հարցերով՝ քաղաքապետը։

3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: Ես ապրում եմ Երեւանում։ Աբովյանը, Էջմիածինը, Աշտարակը, Եղվարդ, Զովունի։