Կոմիտասի իսկական անունը եղել է Սողոմոն Սողոմոնյան։ Նա եղել է կոմպոզիտոր և բանաստեղծ։ Նա չէր կարողանում խոսել հայերեն, բայց կարող էր հայերեն երգել։ Իր մոր անունը եղել է Թագուհի։ Երբ Կոմիտասը եղել է մեկ տարեկան նրա մայրը մահացել է, իսկ ինը տարեկանում մահացել է իր հայրը։ Տասնմեկ տարեկանում նա գնացել էր Էջմիածին։ Որպես երգիչ և խմբավար Կոմիտաը համերգներ է ունեցել Հայաստանում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում և այլուր։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում։ Նա հավաել և գրառել է 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնց մեծ մասը կորել է և պահպանվել են միայն 1200: Երևանում կա նրա անունը կրող երաժշտական բարձրագույն ինստիտուտ, որը կոչվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ ԵՐևանում է նաև նրա անունով թանգարանը։ Կոմիտասի անվան պանթեոնում էլ թաղվում են մեծանուն հայերը։