Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:
Հարցեր
1.Քարտեզի վրա փորձեք ցույց տալ մայրցամաքները:
2. Քարտեզի վրա կարող եք ցույց տալ Հայաստանի տեղը:
3. Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:
Հայաստանի անմիջական հարևաններն են՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա։
Վրաստան՝ Թբիլիսի
Իրան՝ Թեհրան
Ադրբեջան՝ Բաքու
Թուրքիա՝ Անկարա