1. Ինչպե՞ս կանվանես մեկ բառով:Որոշիր, թե քո կազմած գոյականներից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիսՙ ի՞ր, թե՞ անձ:
Փոքր նավ, ջութակ նվագող, նկարներ անող, բնության պատկեր, ռազմական նավ, նավի հրամանատար:

Նավակ իր, ջութակահար անձ, նկարիչ անձ, բնանկար իր, ռազմանավ իր, նավապետ անձ։

2.Նկար բառով և ներքևի բառաշարքի բառերով հնարավորինս շատ բարդ գոյականներ կազմիր:
Ծաղր — ծաղրանկար
զարդ — նկարազարդ
լույս — լուսանկար
կինո — կինոնկար
խիճ — խճանկար
դեմք — դիմանկար
գիծ — գծանկար
ծով — ծովանկար
ինքը — ինքնանկար

3. Յուրաքանչյուր բառով կազմիր երկուական գոյական, որոնցից մեկը անձ ցույց տա, մյուսը ՙ իր:
Օդ, մարզ, տոմս, երգ, լող, քաղաք, հանդես, ծաղիկ, հող:
Օրինակՙ օդ-օդաչու, օդապարիկ

Անձ — մարզիկ, տոմսավաճառ, երգիչ, լողորդ, քաղաքացի, հանդիսատես, ծաղկավաճառ, հողատեր։

Իր — մարմնամարզություն, տոմսարկղ, երգարան, լոգարան, մայրաքաղաք, հանդիսություն, ծաղկաման, հողատարածք։



4.
Երկու շարքերից գտիր իրար հականիշ գոյականները:
ա.վնաս, սեր, հաղթանակ, պատերազմ, սկիզբ, քնքշանք
բ. կոպտություն, խաղաղություն, օգուտ, ավարտ, ատելություն, պարտություն:

Վնաս — օգուտ, սեր — ատելություն, հաղթանակ — պարտություն, պատերազմ — խաղաղություն, սկիզբ — ավարտ, քնքշանք — կոպտություն։

5. Արփի, վահան, մանուկ, մեխակ, հասմիկ բառերը նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում որպես հասարակ անուն:

Արփին այսոր շատ վառ է շողում։ Ես ընկերուհի ունեմ որի անունը Արփի է։

Պատերազմ դուրս են գալիս վահանով։ Վահանը փոքր քույր ունի։

Մեր բակ է եկել մի մանուկ։ Մանուկ անունով տղայի մայրը Ամերիկայում է։

Մեխակը սպիտակ ծաղիկ է, կարծես ձյուն լինի։ Մեխակը ապրում է Կոմիտասում։

Հասմիկ ծաղիկը շատ անուշաբույր է։ Հյուսիսային դպրոցի երգի դասատույի անունը Հասմիկ է։