Պատմական սկզբնաղբյուրներ-Սիրելի սովորողներ,  ժամանակի մեքենայով եկեք ճամփորդենք հին աշխարհի պատմության էջերով: Անցյալի քիչ, թե շատ ամբողջական պատկերը վերականգնելու համար պատմագետներն օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից:

1.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում, ծանոթանալ հետևյալ տեսակետին, ամփոփել մի քանի նախադասությամբ:

  • հնագետները -Հնագետները այն մարդիկ են, որոնք ուսումնասիրում են հին շրջանի պատմությունը պեղումների, պեղածոների միջոցով:
  • ազգագրագետները, Այն մասնագետներն են, որոնք ուսումնասիրում են ազգին և նրա սովորույթները:
  • դրամագետները- Այն մարդիկ են, որոնք ուսումնասիրում են հին և նոր դրամները:

2. Ընտրել ստորև ներկայացված ենթավերնագիրներից մեկը, օժանդակ աղբյուրներից օգտվելով ներկայացնել ձեր պատումը մեկ էջի սահմանում:

2.«Հնագիտությունը անցյալի իմացության վարկած»

Այսպիսին է հնագիտություն մասնագիտության բացատրությունը՝ հնագիտությունը նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա մշակույթը ուսումնասիրող գիտություն է: Այս մասնագիտության միջոցով բացահայտվում են հին քաղաքներ, դամբարաններ, մարդկանց պատկանող իրեր և սրանց միջոցով էլ նոր ժամանակներում ապրող մարդը կարողանում է մոտենալ իր անցյալին: Իր համար բացահայտել հին աշխարհը, հինիրերը, հին մարդկանց: Դամբարանների բացահայտմամբ մենք կարողանում ենք իմանալ, թե այդ դամբարանում ով կամ ովքեր են եղել թաղված, մի ամբողջ թագավորական դամբարանների բացահայտմամբ, մենք իմանում ենք, որ պատմության էջերում հիշատակվող թագավորներն որտեղ են թաղված եղել: Շատ հաճախ իմանում ենք, թե ինչպես են նրանք թաղվել: Հին քաղաքների բացահայտումը նոր էջեր է բացում պատմության համար, կամ ապացույցն է դառնում այս կամ այն ժողովրդի հնագույն ժողովուրդ լինելը:

Օժանդակ աղբյուրներ՝

Պատմական աղբյուրներ

Աղբյուրագիտություն

Հնագիտություն, Հնագիտական ժառանգություն և համայնք

Ժայռապատկեր

«Որտեղից են հայտնվել մարդիկ, երբ մարդիկ դեռ չկային»

«Որտեղից, ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա- 5վարկած»

«Մարդու, հասարակության և մշակույթի առաջացումը. տեսություններ և վարկածներ»

«Находки археологов за 2020 год, которые смогли изменить историю»

Վ/ֆ «Մարդու առաջացման պատմությունը»

Գ/ֆ «Բանական մարդը»