Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին
կարճ
թախտին
մարդ
2.Ի՞նչ է նշանակում «դերձակ» բառը.
Կարուձև անող արհեստավոր
- Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
- Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր+
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
Երկիր-գոյական
Երկար-ածական
Դերձակ-գոյական
Ասում է-բայ
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում մի կամակոր թագավոր է լինում:
Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս,
- Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
- Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել: թագավորին նման հրաման արձակում որովհետև նա շատ կամակոր և խորամանկ էր
- Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը: Դրեռձակը վերցնում է ճիպոտը և սկսում է հարվածել թագավորի ոտքին։
- Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում: Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
- Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու: նույն ձևով
- .Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը: Թագավորի պատիժը
Leave a Reply