• «Հովհաննես Թումանյան»

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականի նոյեմբերի 17-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

  • «Ալեքսանդր Սպենդիարյան»

Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան

Քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին նոյեմբերի 17-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։

  • «Արամ Խաչատրյան»

Ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձան, գտնվում է Երևանում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև, տեղադրվել է 1999-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։

  • «Առնո Բաբաջանյան»

Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան

Քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան

Հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

  • «Ալեքսանդր Թամանյան»

Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան

Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան

 Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը