• «Բարեկամության ձեռքեր»

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան

Բարեկամության ձեռքեր»  պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր», քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում , Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում է գտնվում տեղադրվել է 1965 թ.-ին։ Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։ Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։

  • «Հովհաննես Այվազովսկի»

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

 Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։

  • «Միքայել Նալբանդյան»

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան

 Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

«Տիգրան Պետրոսյան»

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։