Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ
2.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:
3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:
Հեռուստացույցով չորրորդ ալիքն օրվա տեղական լուրերն էր հաղորդում։ Մի գեղեցիկ օրիորդ ներկայացնում էր օրվա իրադարձությունները։ Մեկ ուրիշը այն թարգմանում էր։ Երկրում իրավիճակը լարված էր։ Ժողովուրդը դուրս էր եկել փողոց։ Բոլորը տաք հագուստները հագին որոշել էին գիշերել դրսում։ Մի երգիչ հայրենասիրական երգեր էր երգում։ Մի տատիկ անեծք և վարկաբեկող խոսքեր էր ասում իշխանությանը։ Առաջին կարգում կանգնած էին ոստիկանները, իսկ զորքը ժողովրդից մի փոքր հեռվում։ Առաջին կարգում կանգնած էին կազմակերպիչները և սպասում էին իրենց հերթին, որ խոսեն։ Մի բրդոտ շուն էլ կեղտոտ ջրերի միջից իր ձագուկին էր հանում։ Անծայրածիր մարդկային ամբոխը նման էր սաղարթախիտ անտառում իրար ետևից շարված փարթամ ծառերի։