ՄԱՍ 1
Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա¬րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա¬ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:
Արևելքի երկրների ճո¬խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա¬խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր¬վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա-ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

ՄԱՍ 2
Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու¬թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե¬տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե¬սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ¬արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե¬մունք: Փոխարենը նրանք առաջին ան¬գամ ծանոթանում են ծխախոտի գործա-ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա¬բույսերի, որոնք հետագայում տարած¬վեցին բոլոր մայրցամաքներում:
Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու¬նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ-նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար¬հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա¬րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:
Եվրոպացիները ծովային ուղիով էին ուզում գնալ որպեսզի կարճ ու ապահով լինի։
1. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:
Կոլումբոսը ուսումնասիրել էր քարտեզները և հասկացել որ Եվրոպայից արևմուտք Ասիան է։
2. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա¬պարհորդությունները մարդկության համար:
Կոլումբոսը ճանապարհորությունների միջոցով հայտնաբերեց շատ երկրներ այդ թվում Ամերիկան։
3. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:
Սակայն 1519 թվականին այն կոչվել Սան Կրիստաբալ դե լա Հավանա («Սուրբ Քրիստափոր Հավանաից»), բայց այդ անունը չպահպանվեց, դրանից մնաց միայն վերջին մասը Լա Հավանա։
Կոլոն քաղաք և նավահանգիստ Պանամայում։ Կարիբյան ծովի ափին է գտնվում։ Հիմնադրվել է 1850 թվականին և կոչվել է ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի, նրա ազգանվան իսպանական ձևն է ՝ Colon:
Հավանա- Այդ կոչվել է Սան Կրիստոբալ (եթե թարգմանենք հայերեն, ապա կլինի Սուրբ Քրիստափոր)՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի։ Սակայն
4. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:
Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի: