Պատգամավորները անխելք էին իրականում, թեև ուղարկվել էին թագավորի մոտ որպես խելոքների։ Նրանք շատ բաներ ոչ տեսել էին, ոչ փորձել, անգամ շատ պարզ բաների համը չգիտեին։ Իսկ նրանց միամտությունը երևաց հատկապես թագավորի մոտ, երբ սալորների փոխարեն կերան բլոջներին․

-Առաջինը եկեք ուտենք ոտավորներին, որ չփախչեն։ Հետո կուտենք անոտներին։

Իրականում սկուտեղի վրա դրված էին սալորներ և բլոջներ։

Թագավորը խորամանկ էր, խելացի, ագահ և խաբեբա։ Նա չէր մտածում իր ժողովրդի մասին։

Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավոր             պատգամավորներ
1. խելացի                 անխելք

խորամանկ              միամիտ