Լեզվաբանական թերթի 21-րդ համարում ամենաշատը Ավստրալիայի մասին փոքրիկ պատմությունը հավանեցի։ Իմացա, որ այն բառացի նշանակում է հարավային երկիր։ Ավստալիայում շատ են կենգուրուները։ Երբ օտարներ են եկել երկիր և տեսել են այս կենդանուն շատ են զարմացել։ Կենգուրուն ունի անհամաչափ ոտքեր, ետևի ոտքերը երկար են, իսկ առջևինը՝ կարճ։ Ունի փորին պարկ, որտեղ պահում է իր ձագուկին։

Երբ օտարները հարցրել են, թե ինչ կենդանի է։ Բնիկները ասել են կեն-գու-րու, այսինքն չեն հասկանում ձեզ։ Բայց նրանց թվացել է, որ կենդանու անունը կենգուրու է։ Այնքան շատ են կենգուրուները, որ հաճախ Ավստրալիան կոչում են կենգուրուների երկիր։ 

Կան երկրներ, որոնք հայտնի են այլ անուններով։ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…