Վաչագանը Վաչե թագավորի և Աշխեն թագուհու որդին է։ Վաչագանը նորահաս, լուռ և մտածկոտ երիտասարդ էր։ Նա սան տարեկան էր։ Նա զբաղվում էր որսորդությամբ, զբոսասեր չէր, սիրում էր տանը երկար մնալ և կարդալ։

Վաչե թագավորի ապարանքը գտնվում էր Պարտավում, որն այժմ կոչվում է Բարդա։ Այն գտնվում է այժմյան Գանձակի եւ Շուշվա մեջտեղը, Թարթառ գետի վրա։ Վաչե թագավորը բարի էր։

Անահիտը ապրում էր Հացիկ գյուղում։ Անահիտը գեղջկուհի էր, սրամիտ էր, գեղեցիկ, խելացի, որին սիրահարվել էր Վաչագանը։ Անահիտի աչքերը խոշոր, թուխ-թուխ, վառվուն էին, ունքերը՝ վրձինով քաշած, մազերը երկար, ճակատը լայն, քիթը ու բերանը նկարած։Նրան համարում են Անտառների Աստվածուհի։ Անահիտը գորգ գործել էլ գիտեր։

Անահիտի հայրը նախրչի Առանն էր։

Վաղինակը Վաչագանի մտերիմ և աջ ծառան էր։ Վաղինակը պնդակազմ, աջառողջ երիտասարդ էր։

Զանգին Վաչագանի հավատարիմ շունն էր, ահագին մեծ գամփռ էր։

Վարսենիկը հազարապետի աղջիկն էր, որին Վաչագանի ծնողները շատ էին սիրում և ուզում էին, որ Վաչագանը ամուսնանար նրա հետ։