Ես թոռնիկն եմ մի մեծ ընտանիքի։ Մայրական պապիկս պատմում է, որ երբ եղել է ճեմարանական Զատիկի օրը պատարագից հետո, բոլոր սաներով հավաքվել են մեծ տոնական սեղանի առջև։ Սեղանին դրված են եղել օրվա խորհուրդը ներկայացնող կարմիր ներկած ձվերը, բրնձով փլավը՝ չամիչով, տարբեր չրերով պատրաստված։ Ամեն մեկին հասել է երկուական ձու։ Նրանք էլ են ձվակռիվ արել եւ համտեսել են օրվա բարիքները։Տատիկս էլ այդ օրը ասում է, որ իր մայրիկը պատրաստել է բրնձով փլավ տարբեր չրերով, սոխի կճեպներով ներկել է ձվեր, տարբեր կանաչիներով պատրաստած տապակա , որը անվանում են քյուքյու, իսկ որպես զատկական քաղցրավենիք պատարաստել են քուլունջա։ Այն իր մեջ տարբեր համեմունքներ ունի, իսկ քաղցրաբլիթի ձեւերն էլ բազմազան են՝ կարող ես հյուսքեր անել, ինչպես որ կցանկանաս, կլոր շրջան, լուսին, ծաղկանման, զարդանման պատկերներ, այն ինչ մտքովդ կանցնի։ Այս ավանդույթները տատիկս մինչեւ հիմա շարունակում է։ Մայրիկս էլ պատմում է, որ միշտ զատիկը տոնել են բարեկամներով, որպես ընտանիքի մեծ իր հորաքույրը բոլոր եղբայրներին իր տուն է հրավիրել, բացել են մեծ սեղաններ, բոլորը իրենց ներկած ձվերից բաժին են տարել։ Ձվակռիվ են արել բոլորը բոլորի հետ։ Երբեմն էլ այնքան են կռվել, որ մոռացել են ուտելու մասին եւ կոտրել են այդ օրվա բոլոր ձվերը, սեղանին մի չկոտրված ձու անգամ չի մնացել։ Երբեմն էլ կոտրել են ձվերը իրար ճակատի խփելով։ Սա ամենածիծաղելին էր․․․Զատկածառ մայրիկս ասում է՝ ինչ ես ծնվել են միշտ պատրաստել է ինձ համար, հետո արդեն սկսել եմ իրեն օգնել, իսկ այս անգամ ամբողջ զարդարանքը ես արեցի։ Գույնզգույն ձվեր էլ ներկեցի, թխվածքաբլիթներ էլ պատրաստեցի, որ վաղը ընկերներիս հետ Զատիկը տոնենք։ Եվ միմյանց շնորհավորենք Քրիստոս Հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի ասելով։

Բարի զատիկ բոլորիս ․․․